Ստոմատոլոգիա
Դասագիրք մասնագետների համար
XXI դարում ներդրվել են ատամնաբուժական կրթության և ակադեմիական գիտության նոր ու առաջադեմ մեթոդներ, որոնք աստիճանաբար հայտնվում են նաև Հայաստանում:
Մինչ այժմ մեր ուսանողներն ու շատ ստոմատոլոգներ մայրենի լեզվով «Շուրջատամնաբանություն» առարկան ուսումնասիրելու համար չունեին գրականություն: Այդ բաց եկավ լրացնելու Նյու-Յորքի Վետերանների բժշկական կենտրոնի ընդհանուր ատամնաբույժի մասնագիտացման և շուրջատամնաբուժության մասնագիտացման ծրագրերի տնօրեն, Նյու-Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի շուրջատամնաբանության մագիստրատուրայի բաժանմունքի կլինիկական պրոֆեսոր, ինչպես նաև մի շարք գիտահետազոտական միջազգային կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների անդամ Գրեգորի Գազանճյանի վերջերս լույս տեսած «Շուրջատամնաբանություն /Պերիօդոնտիա/» ծավալուն աշխատությունը:
Աշխատության մեջ մատչելիորն ներկայացված են շուրջատամի հիվանդությունների պատճառները, ախտածնությունը, ախտորոշումը, բուժման և կանխարգելման ժամանակակից միջազգային մեթոդները:
Հիմնական գիտելիքներն ամբողջացնելու նպատակով նշանակալի տեղ է հատկացված այնպիսի թեմաներին, ինչպիսիք են` բերանի խոռոչի հիգիենայի պահպանման մեթոդները, ատամի հիմքի մաքրումը և հղկումը, կծվածքային վնասվածքի աշխատանքային տեխնոլոգիաները և ատամի շարժությունը, ինչպես նաև գործիքավորումը, գործիքների սրման գործողությունը:
Աշխատությունում զետեղված նոլոր թեմաներն ուղեկցվում են բազմաթիվ դիդակտիկ նյութերով` աղյուսակներով, մոդելներով, կլինիկական լուսանկարներով` նյութի ընկալումն ավելի հասկանալի և ընբռնելի դարձնելու միտումով:
Շուրջատամի վիրահատության բաժնի առաջին գլուխը նվիրված է վիրահատության սկզբունքներին, մանրամասն նկարագրվում են նաև վիրահատական գործողությունները` լնդահատում, լաթի վիրահատություն, ոսկրի և փափուկ հյուսվածքների պատվաստում, փեղկվածքի վիրահատություն, շուրջատամի վերականգնողական և կառուցողական վիրահատություններ: Գործընթացների մանրակրկիտ հրահանգավորումը հնարավորություն է ընձեռում ատամնաբույժներին կլինիկորեն ինքնուրույն իրականացնել դրանք: Գրքի վերջին գլուխներում ներկայացված են անհետաձգելի դեպքերի բուժման և պահպանման թեմաները:
Ինչպես նշում է հեղինակն առաջաբանում, սույն աշխատությունը Հայաստանում հրատարակված առաջին մասնագիտական գիրքն է:
Այն հրատարակել է ՙՆաիրի՚ հրատարակությունը հեղինակի և ՙՀովարդ Կարագյուզյան՚ բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ:
02.02.2010 Աննա
01.12.2011
Կարդացեք նաև
Ատամների գույնը առողջության, ժառանգականության և ժպիտի արտացոլումն է: Այն ձևավորվում է մի քանի հիմնական բնական և արտաքին գործոնների համադրությամբ...
17.06.2025
Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...
28.02.2023
Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...
09.02.2022
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
12.01.2021
Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...
25.09.2020
Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...
06.06.2017
Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...
24.05.2017
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...
06.05.2017
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...
12.04.2017
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...
09.03.2017
Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...
01.02.2017
Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...
01.02.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYClprZo' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ